Հունիս 06,2025 16:20
Ermenihaber. Թուրքիայի Քոնյա նահանգի մայրուղում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։
«Այսօր առավոտյան Ադանա-Քոնյա մայրուղու Էրեքլի գյուղի մոտ վարորդը կորցրել է ուղևորատար ավտոբուսի կառավարումը, այն շրջվել է։ Նախնական գնահատականներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 26-ը վիրավորվել են», – հայտնել են տեղական իշխանությունները։
Բոլոր ուղևորները տեղացիներ են։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)