«Արշակունյաց պողոտայի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն այս տարի կմեկնարկեն աշնանը։ Այն նաև ունենալու է 260 մետրանոց կամուրջ, ինչը հնարավորություն է տալու անմիջապես կապ ապահովել Երևանի երեք վարչական շրջանների միջև»,- Երևանի քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Փաստմանը՝ Երևանի շինհրապարակներում կառուցապատողները չեն պահպանում անվտանգության կանոնները և հարցին՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը պատրաստվում այս հարցը կարգավորել, Հայկ Կոստանյանը պատասխանեց․ «Վարչական իրավախախտումների համար նախատեսված այն վճարները, որ կան՝ շատ կառուցապատողների ստիպում են, որ ինչ-որ պահի տուգանվեն, բայց փոշեկլանիչ ցանց չկիրառեն, մեքենաներին հրապարակից դուրս գալուց չլվանան և կանոնները չպահպանեն։ Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխություն է նախաձեռնվել, և արդեն գտնվում է կառավարությունում, որ վերջնական դիրքորոշում հայտնի։ Այդ նախագծում շեշտակի աճելու են տուգանքի չափերը՝ շուրջ 10-15 անգամ»։
Ճեպազրույցն ամբողջությամբ
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: