Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։

«Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել է մոր ազգանունը վերցնելու եղանակներով՝ հրաժարվելով Մաունթբաթեն-Վինձոր ազգանունից, որը կրում են իր երեխաները՝ արքայազն Արչին և արքայադուստր Լիլիբետը»,-ասվում է հրատարակության մեջ։

Սակայն, ըստ արքայազն Հարրիի ընկերոջ, որին մեջբերել է Daily Mail-ը, Սփենսերը խորհուրդ է տվել նրան ձեռնպահ մնալ նման քայլից։ Թերթը նշում է, որ արքայազնի անվանափոխությունը կվնասի նրա հորը՝ Չարլզ III-ին, և որ նման զգայուն հարցի քննարկումը նրա հորեղբոր հետ ցույց է տալիս թագավորական ընտանիքի հետ «լուրջ խզումը»։

Leave a Comment