Մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով կրակոցի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։