Համասը պետք է ընդունի կարճաժամկետ հրադադար Գազայի հատվածում և ազատ արձակի որոշ իսրայելցի պատանդների:
Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Նախորդ օրը Reuters-ը հրապարակել էր Գազայի հատվածում կարճաժամկետ հրադադարի ծրագրի ենթադրյալ մանրամասները, որը նախկինում առաջարկել էր ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Ուիթկոֆը։
Փաստաթղթում առաջարկվում է 60-օրյա հրադադար Գազայի հատվածում և մեկ շաբաթվա ընթացքում ազատ արձակել 28 իսրայելցի պատանդների՝ սա ներառում է ինչպես կենդանի մարդկանց, այնպես էլ առևանգված իսրայելցիների մարմինների վերադարձը հայրենիք։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի 1236 պաղեստինցի բանտարկյալների և 180 մահացած պաղեստինցիների մարմինները: