ՕՊԵԿ+-ը և նրա գործընկեր երկրները հուլիսին կարող են քննարկել նավթի արդյունահանման օրական ծավալների զգալի ավելացումը՝ 411 հազար բարելից ավելի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ շաբաթ օրը կանցկացվի ութ երկրների ներկայացուցիչների առցանց հանդիպում, որի ընթացքում, հնարավոր է, որոշում կայացվի հուլիսին միջին օրական արդյունահանման ծավալը ավելացնելու մասին։
Ավելի վաղ, ՕՊԵԿ+-ը անսպասելիորեն որոշել էր մայիսին և հունիսին ավելացնել արդյունահանման քվոտաները՝ արագացնելով նավթի վերադարձը շուկա, ինչը հանգեցրել է գների նվազման։