Ուկրшինան գիշերը ռմբшկոծվել է․ կան զпհեր և վիրшվորներ

Դիտում ՝ 22 547

Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Խարկովի մարզին: Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն հղում անելով՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Գիշերը ռուսական զինվորականները Ուկրաինայի տարածք են արձակել 90 «Շահեդ» անօդաչու թռչող սարք և անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ, ինչպես նաև երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախներն էին Խարկովի, Օդեսայի և Դոնեցկի մարզերը։ Առավոտյան ուկրաինական բանակը խոցել և չեզոքացրել էր 56 «Շահեդ» անօդաչու թռչող սարք», — հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Հավելենք՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ, վնասվել են մի շարք  բնակելի շենքեր, վիրավորվել քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ կան զոհեր, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment