Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան։
Աշխարհի 24-րդ ռակետը 1/32 եզրափակչում 7-5, 3-6, 7-5, 4-6, 6-2 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Սեբաստիան Օֆների (Ավստրիա, 108-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաղը տևել է 4 ժամից ավելի։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թոմի Փոլ (ԱՄՆ, 12-րդ ռակետ) – Մարտոն Ֆուչովիչ (Հունգարիա, 124-րդ ռակետ) զույգի հաղթողը։