27 Մայիսի 2025, 09:30
Մայիսի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը կայցելի Մինվոդի քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Արքեպիսկոպոսը կկատարի երկու խաչքարերի օծման արարողություն։
Առաջին խաչքարը նվիրված է Արցախում Հայրենիքի կյանքի և ազատության համար զոհված հերոսներին, իսկ երկրորդը՝ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հերոսներին ու նահատակներին: