Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։
Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում գրանցած դուբլի շնորհիվ շրջանցել է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշին և 31 գոլով կարիերայում առաջին անգամ արժանացել մրցանակին։