Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը:

«Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը:

Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու:

Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում եմ այն ժամանակը, որն անցկացրել եմ քեզ հետ: «Ռեալում» թողած քո ժառանգությունը կապրի հավերժ:

Շնորհակալ եմ քո ընկերության և հրաշքների համար»,- սոցցանցերում gրել է Կամավինգան:

Մոդրիչի հրաժեշտին արձագանքել է նաև Ռոդրիգոն:

Leave a Comment