«Իմ համար դու միշտ իմ պուճուր Նանուլն ես». այսօր Նանուլի Վերջին զանգն է

Դիտում ՝ 22 151

Այսօր երգչուհի Նանուլի Վերջին զանգն է: Նա Ինստագրամում տեսանյութ է հրապարակել ու մակագրել՝ «Մեր Վերջին զանգը»:

Ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել նաև երգչուհու մայրը՝ պարուսույց Վիկա Մարտիրոսյանը:

«Ու նորից նոր փուլ, բայց այս անգամ կյանքի:

Նան, դու քո քայլերն ես կատարելու` արդեն որպես հասուն մարդ:

Չե՜մ հավատում, որ արդեն այսքան մեծ ես իմ աղջիկ:

Նոր ճանապարհիդ ինչ դժվարությունների էլ հանդիպես , ինքնուրույն պետք է հաղթահարես, չնայած մենք միշտ քո ետևում ենք, իսկ հետո վայելես մեծ հաջողություններդ:

Մեկա իմ համար դու միշտ իմ պուճուր Նանուլն ես»,-գրել է Վիկա Մարտիրոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment