Իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին և խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին Լեհաստանում մայիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքել են ձայների ամենամեծ քանակը և կմասնակցեն հունիսի 1-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեստեր Մարչինյակը։
«Կարոլ Տադեուշ Նավրոցկի՝ 5 790 804 ձայն, ինչը կազմում է 29,54%, Ռաֆալ Կազիմեժ Տշասկովսկի՝ 6 147 797 ձայն, ինչը կազմում է վավեր ճանաչված ձայների 31,36%-ը»,- հայտարարել է Մարչինյակը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր TVP Info հեռուստաալիքով։ «Պետական ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ Լեհաստանի Հանրապետության նախագահի 13 թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների կեսից ավելին։ Հունիսի 1-ին կանցկացվի կրկնակի քվեարկություն։ Դրան կմասնակցեն Կարոլ Տադեուշ Նավրոցկին և Ռաֆալ Կազիմեժ Տշասկովսկին»,- հավելել է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահը։
Ըստ Մարչինյակի, 85 հազարից ավելի մարդկանց ձայներ անվավեր են ճանաչվել. 20 հազարից ավելի քվեաթերթիկների վրա «X» նշանը դրված է եղել երկու և ավելի թեկնածուների ազգանունների դիմաց, 60 հազար ընտրող քվեատուփ է գցել դատարկ քվեաթերթիկ։ Սա Լեհաստանի նախագահական ընտրությունների պատմության ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Մարչինյակը նաև հաստատել է ռեկորդային՝ 67,31% մասնակցությունը։
Լեհաստանի նախագահի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել է 13 թեկնածու։