Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները ռուսական պատվիրակության հետ շփվել են թարգմանչի միջոցով, հաղորդում է Мы – Украина հեռուստաալիքը։
«Թուրքիայում բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսների հետ խոսում է թարգմանչի միջոցով», – ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։