Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։
Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս ունի ամրապնդել «Չելսիի» դիրքերը ոչ միայն Անգլիայում, այլև ամերիկյան շուկայում։
«Չելսին» 6-րդ մրցաշրջանն անընդմեջ հաղթել է կանանց Սուպերլիգան, նաև հասել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։