Մոդին «Սինդուր» գործողություից հետո առաջին հրապարակային ելույթն է ունեցել

Դիտում ՝ 20 328

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ «Սինդուր» ռազմական գործողության շրջանակներում Պակիստանի ուղղությամբ հարվածներն առայժմ դադարեցված են: Նրա խոսքով՝ Դելիի հետագա քայլերը կախված են Իսլամաբադի գործողություններից։

«Հնդկաստանը դադարեցրել է իր հարվածները Պակիստանին և գործելու է Պակիստանի գործողություններին համապատասխան»,- ասել է Նարենդրա Մոդին՝ «Սինդուր» գործողության մեկնարկից հետո իր առաջին հրապարակային ելույթում:

Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ Պակիստանի հետ բանակցությունները կարող են ընթանալ միայն ահաբեկչության և Քաշմիրի՝ պակիստանցիների կողմից վերահսկվող տարածքի վերադարձի շուրջ:

«Ուրիշ ոչինչ»,- ընդգծել է Նարենդրա Մոդին:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment