Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար:

Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

«Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների միջև համաձայնության մասին, որ այսօր պետք է սկսվի լիարժեք, առանց նախապայմանների հրադադար՝ առնվազն 30 օրով, ինչպես նաև հաստատել եմ մեր պատրաստակամությունը հետագա բանակցությունների համար՝ ցանկացած ձևաչափով, ներառյալ ուղղակի բանակցությունները, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք։ Ուկրաինան ցանկանում է վերջ տալ այս պատերազմին և ամեն ինչ անում է դրա համար։ Ռուսաստանից ակնկալում ենք համապատասխան քայլեր», – գրել է Զելենսկին։

Նա նաև քահանայապետին հրավիրել է Ուկրաինա՝ շեշտելով, որ այդ այցն «իրական հույս կբերի բոլոր հավատացյալներին, մեր ամբողջ ժողովրդին»։

 

Leave a Comment