Թրամփ․ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Պուտինի առաջարկած հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքել, այլ ավելի շուտ ցանկանում է հինգշաբթի օրը Թուրքիայում հանդիպել՝ արյունահեղության հնարավոր դադարեցման շուրջ բանակցելու համար։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան։ Առնվազն նրանք կկարողանան որոշել՝ արդյոք գործարքը հնարավոր է, իսկ եթե ոչ, ապա եվրոպական առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան, թե ինչպես են դասավորվում գործերը, և կկարողանան համապատասխանաբար գործել։
Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը տոնելով, որում հնարավոր չէր հաղթել (ընդհանրապես հնարավոր չէր) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՀԵՆՑ ՀԻՄԱ՛!» – նշել է ԱՄՆ նախագահը

Leave a Comment