Պեսկով. Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի առկայությունը

Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը տեղակայվի իր սահմանների մոտ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հավակնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն այդքան մոտ տեղակայվի մեր սահմաններին», – ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Պեսկովի, Ռուսաստանը նաև չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորախմբի ներկայությանը։

Leave a Comment