Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է` ինչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20250511/erdvoghany-ev-putiny-herakhvosazrujc-en-unecel-hajtni-e-inch-en-qnnarkel-88835081.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65328383_261:0:2992:2048_1920x0_80_0_0_6d0f0d3599adc4a13fa527c70d3c4fe8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, ստամբուլ, բանակցություն, վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան

թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, ստամբուլ, բանակցություն, վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան

Բաժանորդագրվել

Թուրքիայի նախագահը ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման մասին։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Անկարան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններն իր երկրում, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման մասին և ասել, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ մթնոլորտ կառուցողական խաղաղ բանակցությունների համար։

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար բացվել է հնարավորությունների պատուհան։

Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:

Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:

Leave a Comment