
Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հրադադարի և երկարատև խաղաղության ապահովման» համար, այդ թվում՝ երկու երկրների միջև բանակցություններ կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Hurriyet-ը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում «առանց նախապայմանների» ուղիղ բանակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ։
Էրդողանը նշել է, որ կարգավորման գործընթացը հասել է «պատմական շրջադարձային կետի», և որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի մարտական գործողություններին վերջ դնելու համար։