Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։
«ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, և առայժմ բանակցությունները նախատեսված են կիրակի օրը», – գրել է նա Telegram-ում:
Արաղչին նշել է, որ բանակցությունների ճշգրիտ ժամն ու վայրը կորոշի ընդունող երկիրը՝ Օմանը:
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Թեհրանը համաձայնել է մայիսի 11-ին Օմանում անցկացնել միջուկային բանակցությունների ևս մեկ փուլ ԱՄՆ-ի հետ։