Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

Ժամեր շարունակ Լիլիթ Աղեկյանին պահել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում։ Գիշերը Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Առավոտյան լրագրողին կրկին տեղափոխել են Մուշի ոստիկանական բաժանմունք։

«Լիլիթ Աղեկյանին առանց դատի կրկին տեղափոխեցին ոստիկանություն», – գրում է Զարուհի Փոստանջյանը

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը գիշերը մեկնել էր Գյումրի` պաշտպանելու լրագրողի իրավունքները, սակայն նրան թույլ չեն տվել որպես Աղեկյանի փաստաբան հանդես գա, առարկել են, թե հանրային պաշտպան են տրամադրել։ 

Leave a Comment