
Կաթոլիկ հավատացյալները շարունակում են սպասել ավետաբեր սպիտակ ծխին։ Վատիկանում Հռոմի պապի ընտրության առաջին օրը սև ծխով է ավարտվել։ Սա նշանակում է, որ պապի ընտրությունը շարունակվում է: Կոնկլավի համար հավաքված կարդինալները տեղի ժամանակով 06։30-ին նախաճաշել են, պատարագի մասնակցել, ապա նորից հավաքվել Սիքստինյան մատուռում։ Երկրորդ օրը նախատեսված է ընտրության միանգամից 4 փորձ։ Սև էր նաև ընտրության երկրորդ օրվա առաջին ծուխը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պետք է ընտրվի դռնփակ կոնկլավին մասնակցող կարդինալների առնվազն 2/3-ի քվեով։ Սպիտակ ծխի համար պետք է, որ 133 կարդինալներից 89–ը քվեաթերթիկի վրա նույն անունը գրի։