Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ:

Հանդիպման մասին Կոստանյանը տեղեկացնում է X-ի միկրոբլոգում:

GoLlZNLXAAAylRU.jpg (479 KB)

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կոստանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

231 դիտում

Leave a Comment