Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին


Ապրիլի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը հերթական մոնիթորինգային այցն է իրականացնում Արմավիրի մարզ՝ շարունակելու գնահատել «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում անցյալ տարի ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերի արդյունքներն ու գրանցած հաջողությունները ֆինանսավորումից 6 ամիս անց։

67f7c0815b0de-1744289921-img-5170.jpg (188 KB)

Այս մասին հայտնում է հիմնադրամը՝ հիշեցնելով, որ 2023-2024-ին ծրագիրն ուներ 41 շահառու, իրականացվում էր երկու մարզում` Լոռիում և Արմավիրում, որի արդյունքում ֆինանսավորվել էր պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 27 մասնակցի բիզնես ծրագիր` 20-ը Արմավիրից, 7-ը` Լոռու մարզից:

67f7c08d4eb89-1744289933-img-5177.jpg (237 KB)

Ծրագրի շահառուներից Կարո Համբարձումյանն ու Ռազմիկ Ֆահրադյանը Մեծամոր համայնքից են։ Նրանք հիմնել են ջերմատնային տնտեսություններ, որոնց զարգացումը հնարավոր է դարձել հիմնադրամի տրամադրած աջակցությամբ։ Այժմ նրանք արդեն արտադրում են տարբեր տեսակի գյուղմթերք և ապահովում են իրենց ընտանիքների եկամուտը։ Կարոն նշեց, որ պատահում է, որ օրական 5-6 ժամ անցկացնի՝ ջերմոցը խնամելով: Հողը դատարկ չի թողնում. բացի անփուշ մոշից՝ աճեցնում է նաև հազար, պլանավորում է տնկել լոլիկ, շուտով նաև ընդլայնել տարածքը:

67f7c06985d63-1744289897-img-5161.jpg (192 KB)67f7c05983587-1744289881-img-5150.jpg (127 KB)

Ռազմիկի ջերմոցում արդեն գրեթե հասունացել էր վարունգը, որը շուտով կհավաքի և կվաճառի: Նրանց փորձը վկայում է, որ ճիշտ կողմնորոշումը և նպատակային ֆինանսական աջակցությունը կարող են արմատապես փոխել պատերազմի մասնակիցների կյանքը և նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։

67f7c08800f75-1744289928-img-5172.jpg (226 KB)67f7c063dcd16-1744289891-img-5156.jpg (121 KB)

Մեծամոր համայնքից են նաև Կարեն Թադևոսյանը և Աշոտ Գրիգորյանը, որոնք զբաղվում են անասնապահությամբ։ Հիմնադրամի աջակցությամբ նրանք ձեռք են բերել անհրաժեշտ սարքավորումներ և անասուններ, ինչի շնորհիվ կարողացել են զարգացնել իրենց տնտեսությունները։

67f7c07c58c0a-1744289916-img-5166.jpg (182 KB)67f7c06f85d6a-1744289903-img-5163.jpg (159 KB)67f7c076e5e15-1744289910-img-5164.jpg (149 KB)

Խաչիկ Հովսեփյանը հիմնել է ֆոտոստուդիա, որտեղ իրականացվում են լուսանկարահանումներ, տպագրման, պատճենման տարբեր աշխատանքներ։ Ստուդիան արդեն սպասարկել է բազում հաճախորդների, և այս պահին Խաչիկը նախատեսում է ընդլայնել տարածքն ու ծառայությունների ցանկը: Փոքրիկ բիզնեսի կառավարման հարցերով իրեն աջակցում է նաև մայրը:

67f7c0a630cda-1744289958-img-5193.jpg (99 KB)67f7c0a1150bf-1744289953-img-5184.jpg (90 KB)

Մոնիթորինգային այցի շրջանակում թիմը հանդիպելու է նաև Սերյոժա Հակոբյանին և Գևորգ Եղիազարյանին՝ հասկանալու, թե ինչ արդյունքների են նրանք հասել ստացած ֆինանսավորմամբ, ինչ մարտահրավերների են բախվել և ինչպիսի աջակցություն կարող է տրամադրել հիմնադրամը ապագայում։

67f7c09c5651b-1744289948-img-5183.jpg (112 KB)67f7c0932f12f-1744289939-img-5178.jpg (119 KB)

Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա մոնիթորինգների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ծրագրերը չեն սահմանափակվում միայն դրամաշնորհով․ դրանք դառնում են նոր կյանքի, նոր նպատակի և ինքնավստահության սկիզբ։

Կարևոր`

Հիմնադրամը կրկին այցելելու է Արմավիրի շահառուներին 6 ամիս անց՝ հետևելու նրանց բիզնեսների ընթացքին և աջակցելու դրանց կայուն զարգացմանը։

Մշտադիտարկումների առաջիկա կանգառը Լոռու մարզն է:

Այս տարի ծրագիրը իրականացվում է Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում և ընդգրկում է 83 շահառու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

127 դիտում

Leave a Comment