
Չինաստանում տղամարդը հազիվ է փրկվել սրտի կաթվածից, երբ որդուն օգնել է տնային առաջադրանքները կատարել։ Այս մասին գրել է South China Morning Post-ը։
Չինաստանում բնակչության մեծ թվի պատճառով մրցակցությունը հասարակության մեջ շատ մեծ է։ Դա կարելի է տեսնել մանկապարտեզ ընդունվելուց մինչև լավ վարձատրվող աշխատանքի տեղավորումը: Ծնողները լավագույնն են ցանկանում իրենց երեխաների համար, ուստի ստիպում են նրանց քրտնաջան սովորել՝ լավագույն դպրոցներ ընդունվելու համար, որտեղ ավելի հեշտ կլինի պատրաստվել գաոկաոյի քննությանը (միասնական պետական քննության իրենց տարբերակն է) և ընդունվել հեղինակավոր բուհեր:
«40-ամյա Չժանը հանկարծակի շնչառություն ու կրծքավանդակի ցավ է զգացել, երբ իր որդու հետ պարապելիս է եղել քննության համար», – գրել է հրապարակումը։
Պարբերականը հայտնում է, որ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա շտապ վիրահատության է ենթարկվել։ Նոպայի պատճառ է դարձել սրտի կորոնար հիվանդության վաղաժամ զարգացումը, որը հաճախ սրվում է սթրեսից։ Տղամարդը նման իրավիճակում է հայտնվել հենց դասապատրաստման ժամանակ առաջացած լարված իրավիճակում։