
Ռուսաստանը ստիպված է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և դաշնակիցների համար, բայց դա անում է զգույշ և ծանրակշիռ ձևով, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաշվի առնելով աճող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք դա անում ենք զգույշ և հավասարակշռված ձևով՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ՝ ի վնաս մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման»,- ասել է նա։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: