Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հազար տուփ ծխախոտ․ ՊԵԿ


Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախատային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։


Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսայան հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության  արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ։ Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ` Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։


Հարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment