«Օրենք չի խախտվելու, զեկույցը երբ որ կներկայացվի լիագումար նիստում, էդ պահին քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները կհամարի ավարտված։ Քանի ես ելույթ չեմ ունեցել, աշխատանքը դեռ ավարտված չի»,- դեկտեմբերի 17-ի ճեպազրույցին ասաց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է ներկայացվելու 44-օրյա պատերազմի հանգամնքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ նշված զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը, սակայն չէր նշել կոնկրետ ժամկետներ։ Իսկ դրանից ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։