Երևանը հնարավորություն ունի հստակեցնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության հարցում իր դիրքորոշումը նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդակցությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ Երևանը ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում իր դիրքորոշումը հիմնավորելու ևս մեկ հնարավորություն կունենա արդեն առաջիկայում՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցության շրջանակում։ Կարծում եմ՝ այնտեղ շատ հարցեր պետք է հստակեցվեն», – ասել է Զախարովան։