Գեորգի Հարությունյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղ է գտել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում։ Լատվիայի դեմ հաղթական խաղում (2:0) նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում և Sofascore-ից ստացել 8,6 գնահատական։

Հարությունյանն աչքի է ընկել նաև գրոհների կազմակերպման ժամանակ։ Խորհրդանշական հավաքականում ամենաբարձր գնահատականը ստացել է Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպան Լեո Վալտան՝ 10։ Հարձակվողների թվում է նաև Էրլինգ Հոլանդը, որը երկու գոլ է խփել Դանիայի թիմին։

Առաջին տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sofascore-ի.

Դարպասապահ․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա) — 9,3։

Պաշտպաններ․ Գեորգի Հարությունյան (Հայաստան) — 8,6, Յան Պաուլ վան Հեկե (Նիդերլանդներ) — 8,6, Տեմիրլան Երլանով (Ղազախստան) — 9,1։

Կիսապաշտպաններ․ Լեո Վալտա (Ֆինլանդիա) — 10, Լուկաս Միխելբրինկ (Լիտվա) — 8,8, Զեքի Ամդունի (Շվեյցարիա) — 9,7, Անդրիյա Ժիվկովիչ (Սերբիա) — 8,5, Լուկա Մոդրիչ (Խորվաթիա) — 8,5։

Հարձակվողներ․ Յոել Պոհյանպալո (Ֆինլանդիա) — 9,2, Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա) — 9,0։

Leave a Comment