Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Սերբիայի նախագահի պաշտոնից – armeniatoday.am

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել։ Նա ստորագրել է հրաժարականի դիմումը, հայտնել է ՌԲԿ-ն։

«Որքան էլ մենք արած լինենք, ես գիտեմ, որ մենք բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել, և ես եմ դրանք թույլ տվել», Բելգրադում՝ նախագահի նստավայրի դիմաց, դիմելով երկրի քաղաքացիներին ասել է Վուչիչը և շնորհակալություն հայտնել իրեն ընտրած քաղաքացիներից։

Երկրի ժամանակավոր ղեկավարը կդառնա Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը։ Վուչիչը հավելել է, որ մինչև դեկտեմբերի վերջ երկրում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը։

Leave a Comment