Ո՞ր երկրների ներկայացուցիչներն են Եվրախորհրդարանում դեմ քվեարկել հայաստանյան ապրանքները մաքսատուրքերից ազատելու որոշմանը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Եվրախորհրդարանն ընդունեց որոշում, որով Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքներն ազատվեցին մաքսատուրքերից: Որոշումը միաձայն չընդունվեց: Դեմ արտահայտվողներ եղան: Ովքե՞ր են դեմ քվեարկել ու ինչո՞ւ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Կարևոր է, որ որոշումն ընդունվեց առանց որևէ փոփոխությունների ու շտկումների, բայց նաև կարևոր է հասկանալ, թե ովքե՞ր են դեմ քվեարկել և ինչո՞ւ 49 երվրախորհրդարանական դեմ է քվեարկել, 39-ը՝ ձեռնպահ: Խորհրդարանի խոշորագույն 2 խմբակցությունները գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել»,-ասել է Երկանյանը:

Արտոնությունները կտարածվեն Հայաստանից Եվրոպա արտահանվող ապրանքների 80 տոկոսի վրա: Ո՞ր ապրանքների վրա չի տարածվի: Դրանցում կա՞ն մեզ համար հատուկ կարևորություն ներկայացնող ապրանքատեսակներ: Որոշումը դեռ պետք է հաստատվի ԵՄ անդամ պետությունների կողմից: Հնարավո՞ր են տհաճ անակնկալներ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment