
Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ սեպտեմբերի 18- ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։
Մինչեւ սեպտեմբերի 19- ը կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Քամին`արեւմտյան`2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3, 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2- 4 աստիճանով։
Երեւանում մինչեւ սեպտեմբերի 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 15-ն արձանագրվել է 2018 թվականին՝ 36.5°C, ամենազովը՝ 1997 թվականին՝ 6.6°C։