Հրդեհավտանգ իրավիճակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով սեպտեմբերի 15- ը

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ սեպտեմբերի 18- ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Մինչեւ սեպտեմբերի 19- ը կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ 
Քամին`արեւմտյան`2-5 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3, 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2- 4 աստիճանով։

Երեւանում մինչեւ սեպտեմբերի 19-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 15-ն արձանագրվել է 2018 թվականին՝ 36.5°C, ամենազովը՝ 1997 թվականին՝ 6.6°C։

Leave a Comment