Ըմբշամարտ. Հայ Ըմբիշները Կը Փայլին «Պունտըսլիկա»-ի Մէջ

Գերմանիոյ մէջ սկսաւ ըմբշամարտի «Պունտեսլիկա»-ն, եւ առաջին հանգրուանի մրցումներուն հայ ըմբիշները, որոնք անգամ եւս մաս կը կազմեն գերմանական ակումբներու, յաղթանակներով սկսան տարեշրջանը:

Ռայլինկեն խումբի անդամներ Մալխաս Ամոյեան (80 քկ) եւ Ալպերթ Վարդանեան (130 քկ) յաջորդաբար յաղթեցին մոլտովացի Միխայ Փեթիչին (3-1) եւ գերմանացի Նիքիթա Օվսիաննիքովին (3-1):

Վայնկարտեն խումբի անդամներ Կարէն Ասլանեան (66 քկ), Շանթ Խաչատրեան (75 քկ) եւ Արսէն Բալայեան (98 քկ) յաջորդաբար կրցան յաղթել գերմանացի Ապտոլմոհամետ Փափիի (3-1), Լեհաստանի հայ ներկայացուցիչ Գէորգ Սահակեանի (8-3) եւ գերմանացի Ռոպին Ֆերտինանտի (16-0):

Հոյսպախ ակումբի ներկայացուցիչ Սամուէլ Տէրտէրեան (80 քկ) յաղթեց Սամուէլ Պելշայտին (2-0), իսկ Ռիկելսպերկ խումբի անդամ Արման Էլոյան (61 քկ) յաղթեց հունգարացի Քարոլի Պարաթին (15-0):

Leave a Comment