Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

24 Օգոստոսի, 2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի կայցելի Ուկրաինա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում։ Նա կհայտարարի բրիտանական աջակցության մասին, որի նպատակն է օգնել Կիևին զարգացնել հեռահար հրթիռների սեփական արտադրությունը։

Բըրնհեմը Ուկրաինայում կհամանախագահի այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը՝ Ուկրաինային աջակցող երկրների խմբի շրջանակում։ Այցի ընթացքում նա նախատեսում է նաև հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

SCALP-ը (բրիտանական Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը) օդային թևավոր հրթիռ է, հագեցած է տուրբառեակտիվ ենթաձայնային շարժիչով, ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով և GPS-ով բորտային պրոցեսորով։ Այն ընդունակ է թռչել գերցածր բարձրությունների վրա (30-40 մ)։

Leave a Comment