«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած ԱԺ հանձնաժողովների նախագահները չընտրվեցին

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները: «Ուժեղ Հայաստանի» 3 թեկնածուները չընտրվեցին:

Արեգա Հովսեփյանն չընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Դավիթ Ղազինյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Հայկ Ֆարմանյանն չընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Leave a Comment