Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները: «Ուժեղ Հայաստանի» 3 թեկնածուները չընտրվեցին:
Արեգա Հովսեփյանն չընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Դավիթ Ղազինյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հայկ Ֆարմանյանն չընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: