
Խորհրդարանում ավարտվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:
Արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Հայկ Ֆարմանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը: Կողմ՝ 40, դեմ՝ 61 ձայների ահարաբերակցությամբ Ֆարմանյանը չի ընտրվել այս պաշտոնում:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանից» Արեգա Հովսեփյանի ընտրությանը ևս մասնակցել է 102 պատգամավոր: Դեմ՝ 62, կողմ 40 ձայներով նա չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանի ևս չի ընտրվել՝ կողմ 40, դեմ 62 ձայներով: Նա առաջադրվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: