Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,-գրել է Պապիկյանը:

Leave a Comment