Լարված, բայց առանց միջադեպի․ տեղի է ունեցել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հանդիպել է իր առաջիկա մրցակցի՝ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ: Մարտիկներն անցկացրել են նաև հայացքների մենամարտ, որն անցել է լարված, բայց առանց լուրջ միջադեպերի: Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։

 

Leave a Comment