ՀՊԼ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն 2։0 հաշվով առավելության է հասել «Վան»-ի նկատմամբ:

Գոլերի հեղինակներ են դարձել Ալիուն Նդուրը և Արայիկ Էլոյանը։

«Արարատ-Արմենիա»-ն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վանը»0 միավորով 11-րդն է։

Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով հաղթել էր «Ուրարտու»-ին։

Leave a Comment