Տագնապ Եվրոպայում. անտառային հրդեհներ և գետերի ցամաքում

Հին մայրցամաքում շոգ Է, անտառային հրդեհներ են, հիմա Էլ գետերն են ցամաքում: Եվրոպայում երկարությամբ երկրորդ գետը՝ Դանուբը, հոսում Է 10 երկրներով՝ Գերմանիայից հասնում Է Սև ծով: Դրա մակարդակը ռեկոդրային նվազում Է գրանցել: Ցամաքումը ծանր կացություն Է ստեղծել այդ երկրներում: Հունգարիայում և Ռումինիայում վտանգվել Է ատոմակայանների աշխատանքը, քանի որ դրանց ռեակտորները սառեցվում են գետի ջրով: Հունգարացիները դիմել են հովհարային անջատումների, հոյակերտ Բուդապեշտի ամենահայտնի շենքերն են հոսանքազրկվում: Ռումինացիները պայթեցումներով են հզորացնում ջրի հոսքը դեպի ատոմակայան:

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի խոսքով, ատոմակայանի վթարը կանխելու համար դրա աշխատանքը սահմանափակվել Է, առաջիկայում հնարավոր Է նոր եղանակային ռեկորդ․

«Մենք պարտավոր ենք անընդհատ հետևել իրավիճակին, կոչ ենք անում կամավոր սահմանափակել հոսանքի սպառումը: Այլապես ստիպված կլինենք ամբողջ հիմնարկներ անջատել հոսանքից»:

Բուդապեշտում Դանուբի մակարդակը ցամաքումից իջել Է մինչև 10-ը սանտիմետր, 2018-ի ամռանը նույն ճգնաժամն Էր, բայց գետի մակարդակը 33 սանտիմետր Էր, այսօրվա համեմատությամբ ավելի քան երեք անգամ բարձր:

Սերբիայում՝ Պրահովո անվամբ առափնյա ավանում Դանուբի մակարդակն այնքան Է իջել, որ երևում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորտակված նավերի բեկորները: Բնակիչները շատ են մտահոգված, բայց, մյուս կողմից, կործանված նավերն Էլ հետաքրքիր են: Այդ Է ասել Իվիցա Գավրիլովիչը՝

Սլովակիայում գետում նկատվել են Երկրորդ աշխարհամարտից մնացած բրիտանական ականներ: Սակրավորները դրանք հեռացրել և պայթեցրել են:

Իսկ Ռումինիայում զինվորականները փորձում են պայթեցումներով շտկել Դանուբի հոսքը: Պաշտպանության նախարար Ռադու Միրուտայի խոսքով, պայթյունով ոչնչացվել Է մի ժայռ, ինչը պետք Է թեթևացնի նավարկությունը և ապագայում նախատեսված գետի հատակը խորացնելու աշխատանքները:

Հռենոսը Գերմանիայի ամենաերկար գետն Է: Ըստ Քյոլնի ջրաչափի  օգոստոսի 1-ի արձանագրության, մակարդակը 61 սանտիմետր Էր, դա 1 սանտիմետրով ցածր Է 2018-ի մակարդակից:

Սերբիայում Դանուբի մակարդակի նվազումից խորտակված նավերն են տեսանելի դարձել, իսկ Բուլղարիայում մեկ այլ անակնկալ՝ ցամաքած հատակում գիտնականները հայտնաբերել են մամոնտի մնացորդներ: Ռուսա քաղաքի թանգարանի բնության բաժնի ղեկավար Կրասիմիր Կիրովի փոխանցմամբ, խոսքն այսպես կոչված բրդոտ մամոնտի մասին Է՝ Mammuthus primigenius: Այդ կենդանիները բնակվել են հիմնականում Եվրոպայում: Կիրովը ենթադրում Է, որ մամոնտի կմախքի մեծ մասը գետնի տակ Է մնացել:

Հռենոսը, Էլբան, Դանուբը ցամաքում են: Դատելով այս օրերի եղանակից՝ բարելավում չի ակնկալվում:

Leave a Comment