
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն ԵԱՏՄ պետությունների իշխող վերնախավերն այսօր ականատեսն են Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների գաղափարախոսական, քաղաքական ու տնտեսական ակտիվ հրապարակային դիմակայության: Այս դիմակայությունը ձեռնտու է հատկապես ԵԱՏՄ անդամ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին, քանի որ այս փոքրիկ ընտանեկան վեճը ՌԴ ռազմաքաղաքական մենաշնորհի դեմ հենց իրենց ըմբոստության համար կարող է դառնալ օրինակելի ուղի: Սա մի կողմից: Մյուս կողմից, ենթադրելի է, որ այս դիմակայության պատճառով Կրեմլը, չցանկանալով լրացուցիչ լարվածություն առաջացնել իր ազդեցության բացառիկ գոտում, ավելի զգուշավոր ու զիջողական պահվածք կորդեգրի իրենց հանդեպ, կբարձրանա նրանց ընդհանուր հարգը: Եթե, իհարկե, Հայաստանը մնա ոտքի վրա: Բայց սա արդեն այդքան կարևոր չէ իրենց համար: Կարևոր է, որ սրա արդյունքում ԵԱՏՄ ներսում ի հայտ եկած հակասությունները ինքնաբերաբար կծառայեն թյուրքախոս պետությունների բազմակողմանի ինտեգրման խորացմանը: Հարցն այն է, թե մոտ ապագայում մեզ վրա դա ինչ կնստի»: