ԼՈՒՐԵՐ 20:00. Գարեգին Բ-ի արձագանքը, Ռուսաստանի նոր հարվածները, ԱՄՆ-ի զգուշացումները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հաջորդ օրերին՝ կարճատև անձրև, ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ տեղումներ և կարկուտ։• ԿԳՄՍ…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հաջորդ օրերին՝ կարճատև անձրև, ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ տեղումներ և կարկուտ։

• ԿԳՄՍ նախարարը հանդիպել և շնորհավորել է Բաքվում կայացած աշխարհի Մ17 առաջնությունում մեդալներ նվաճած Հայաստանի պատանի ըմբիշներին։

• Գարեգին Բ-ն իր և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործի շրջանակում իրականացվող գործողությունները որակել է անհիմն և անօրինական։

• Մայր աթոռում անդրադարձել են Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դատավարության վերաբերյալ Պոլսո պատրիարքի արձագանքի բացակայությանը։

• Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական նպատակներով օգտագործվող նավերին։

• Իրանում ցուցադրվել են Իսրայելին և ԱՄՆ-ին պատկանող՝ ենթադրաբար խոցված անօդաչու թռչող սարքերի լուսանկարներ։

• ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Լիբանանում և աջակցություն հայտնել Հռոմում ընթացող բանակցություններին։

• ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը Ռուսաստանի դեմ հստակ քայլերի և նոր պատժամիջոցների անհրաժեշտություն է ընդգծել՝ շեշտելով Ուկրաինային շարունակական աջակցության կարևորությունը։

Leave a Comment