Մտադիր չենք միջամտել Երևանի ներքին գործերին․ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը հասել են հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնական փուլին, և խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն վերջնականապես հաստատվել և նախաստորագրվել է։

Այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից «Իրական Հայաստանի» հայեցակարգի առաջխաղացումը։ Նա նաև նշել է, որ փաստաթղթի վերջնական ստորագրման հիմնական պայմանը մնում է այս մոտեցման ամրագրումը Հայաստանի նոր սահմանադրության մեջ.

«Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտից և նոր սահմանադրության ընդունումից հետո համաձայնագրի ստորագրման համար որևէ իրավական կամ քաղաքական խոչընդոտ չի լինի։ Մենք մտադիր չենք միջամտել Երևանի ներքին գործերին։ Մեր նպատակն է արդյունավետորեն և միաժամանակ ավարտել ինչպես ադրբեջանա-հայկական, այնպես էլ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացները»։

Leave a Comment