Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Գրիգոր Խանջյան — 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը, որը նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների ստեղծման պատմությանը։ Նոր ցուցադրությունը բացահայտում է հայկական կերպարվեստի ու գրականության ամենաազդեցիկ ներկայացուցիչների երկխոսություններից մեկի մանրամասները։ Ներկայացված էսքիզները պատմում են, թե աշխատանքային ինչ փուլեր է անցել նկարիչը, և ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։