COP17-ի Կանաչ գոտու օրակարգը ձևավորվում է. սեսիաների հայտերը՝ մինչև սեպտեմբերի 15․ «Էկոսֆերա»

Հոկտեմբեր ամսին Երևանում սպասվում է COP17 համաժողովը։ Այն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում անցկացվող բնության և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված 17-րդ համաշխարհային գագաթնաժողովն է, որը համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին, գիտնականներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, բիզնեսներին, ՀԿ-ներին։

Ակնկալվում է հազարավոր մասնակիցների այց Հայաստան։ COP17-ն անցկացվելու է երկու հիմնական հարթակներում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության կառավարման ներքո գտնվող Կապույտ գոտում, որը տեղակայված կլինի «Մերիդիան» էքսպոկենտրոնում, և Կանաչ գոտում, որը կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Կանաչ գոտու ամբողջ 12-օրյա ծրագրի օրակարգը կձևավորվի Շրջակա միջավայրի նախարարության կողմից, ասում է COP17 Կանաչ գոտու համակարգող Լիլիթ Միդոյանը, սակայն հարթակը բաց կլինի նաև գործընկեր կազմակերպությունների համար, որոնք կարող են ներկայացնել սեփական նախաձեռնություններն ու միջոցառումները։ Գրանցումը տեղի է ունենալու կայքի միջոցով։ Միդոյանի խոսքով՝ սեսիաների հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Ինչ վերաբերում է սեսիաների տեխնիկական աջակցությանը, ապա Միդոյանը մանրամասնեց՝ հիմնականում անվճար են։ Էկրանի վրա ցուցադրվող սահիկաշարերի համար ևս կան սահմանված պահանջներ։

Միդոյանի փոխանցմամբ՝ գիտական, տեխնիկական և քաղաքական տեսանկյունից դիտարկվելու են ներկայացված նյութերը մինչև բուն համաժողովի օրերը։

Leave a Comment